ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը գոտեմարտեց Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդրիան Գուտուի հետ և հաղթեց 2։1 հաշվով։։
Դժվարին ու համառ պայքար ծավալվեց ամբողջ գոտեմարտի ընթացքում։ Մալխասը առաջին մրցափուլում 2 միավոր վաստակեց, իսկ երկրորդ մրցափուլում Գուտուն կարողացավ հետ բերել միայն մեկ միավոր։
Հաղթելով 2։1 հաշվով` Մալխաս Ամոյանը անցավ եզրափակիչ, որտեղ վաղը՝ փետրվարի 13-ին, ոսկե մեդալը վիճարկելու է թուրք Յունուս Բասարի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում քառորդ եզրափակիչ գոտեմարտում Մալխաս Ամոյանը պարտության էր մատնել Ռուսաստանի ներկայացուցիչ Ադլետ Տուլուբաևին և դուրս եկել կիսաեզրափակիչ։