ՀՌՀ–ն կարճել է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ի դեմ հարուցված վարույթը

Freenews հեռուստաալիքին չեն տուգանի, քանի որ այն ամբողջությամբ մարել է կուտակված պարտքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարճել է Ալեն Սիմոնյանի կնոջ` Մարիամ Մարգարյանի ղեկավարած Freenews TV-ի նկատմամբ վարույթը։ Փետրվարի 12-ին տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որում համապատասխան որոշում է կայացվել։
«Վարույթը դադարեցվել է, քանի որ ընկերությունը ամբողջությամբ մարել է պարտքը», - Sputnik Արմենիային հայտնեցին ՀՌՀ մամուլի ծառայությունից։
Հեռուստաալիքի նկատմամբ տուգանքներ չեն կիրառվել։
Նախկինում լրատվամիջոցները հայտնել էին, որ հեռուստաընկերությունը 23,3 մլն դրամի պարտքեր է կուտակել։ Այդ պատճառով հեռուստաընկերությունը մեկ օրով զրկվել էր եթերի հնարավորությունից։