Հրամանը խախտելու մեղավորները կենթարկվեն պատասխանատվության. ՀՀ ՌՈ–ն` սահմանի միջադեպի մասին

Նախնական տեղեկատվությամբ, ըստ ՊՆ–ի, տեղամասում չի եղել այնպիսի իրադրություն, որի դեպքում զինծառայողը կարող է կրակ բացելու որոշում կայացնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։
Ավելի վաղ ադրբեջանալան ԶԼՄ–ները հաղորդել էին, թե Հայաստանի տարածքից կրակոցի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել։

«Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Նախնական տեղեկատվությամբ, ըստ ՊՆ–ի, փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:
ՀՀ–ն ականապատ դաշտերի մասին 8 տեղեկամատյան է փոխանցել Ադրբեջանին. ԶԼՄ
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: