ՀՀ–ն ականապատ դաշտերի մասին 8 տեղեկամատյան է փոխանցել Ադրբեջանին. ԶԼՄ

Հայաստանի և Ադրվեջանի դրոշներ
ՀՀ ԱԱԾ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ԼՂ–ի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին նոր տեղեկամատյաններն առաջիկայում կփոխանցվեն ադրբեջանական կողմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել Լեռնային Ղարաբաղում ականապատ դաշտերի մասին տեղեկություններով 8 նոր տեղեկամատյան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ըստ նույն աղբյուրների` ներկայացված տեղեկամատյանները հիմնականում բաղկացած են Քարվաճառի շրջանի Մռավի լեռնաշղթան շրջապատող ականապատ դաշտերի մասին գրառումներից։
Հունվարի 25-ին ՀՀ ԱԱԾ–ն տեղեկացրել էր, որ ԼՂ–ի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյաններն առաջիկայում աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին։ Նշվում էր, որ դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին:
Ըստ ԱԱԾ–ի` 8 նոր տեղեկամատյանները հայտնաբերվել են ԼՂ նախկին զինծառայողների շրջանում հարցումային աշխատանքների շնորհիվ, որոնք վերսկսել են այն բանից հետո, երբ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են ականի պայթյունից քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի դեպքի մասին։
Երևանը նոր քարտեզներ է պատրաստել, իսկ Բաքուն այդ քայլն էլ է էսկալացիայի առիթ դարձնում. ԱԳՆ