ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը և տնտեսական զարգացումներին առնչվող թեմաներ է քննարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցերին։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Նշենք, որ այսօր` ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել էր Բակիտժան Սագինտաևին։ Մտքեր էին փոխանակվել միության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների և համաձայնագրերի լիարժեք կյանքի կոչման հնարավորությունների մասին: