Հայ վարպետները Հնդկաստանում մասնակցում են արհեստների 37–րդ միջազգային փառատոնին

Հայ վարպետները Հնդկաստանում մասնակցում են արհեստների 37–րդ միջազգային փառատոնին
Ցուցադրությանը հայ վարպետները հիմնականում ներկայացրել են կարպետներ, ասեղնագործ և թաղիքից պատրաստված աշխատանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հնդկաստանի Ֆահրիդաբադ քաղաքում փետրվարի 2–18–ն անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 37–րդ միջազգային փառատոնը, որին մասնակցում են նաև հայ վարպետները, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ–ից փառատոնին մասնակցում են վարպետներ, որոնք ընդգրկված են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը ՀՀ մարզերում» ծրագրում` Արմավիրի մարզից ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը, Կոտայքի մարզից գորգագործության վարպետներ Սուզաննա Ավետիսյանը և Անի Մարտիրոսյանը:
Ցուցադրությանը հիմնականում ներկայացված է հայկական գործվածքը՝ կարպետներ, ասեղնագործ և թաղիքից պատրաստված աշխատանքներ, դեկորատիվ–կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, զուգահեռ իրականացվում են ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր:
Հայ վարպետները Հնդկաստանում մասնակցում են արհեստների 37–րդ միջազգային փառատոնին