Գյումրիում գողացված մեքենան հասցրել են 2 անգամ վաճառել. կան ձերբակալվածներ

Ձեռնաշղթա
Թալինցի տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Գյումրում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա են գողացել ու կրկնակի վաճառել, հարուցված քրեական գործով 2 տղամարդիկ են ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության` փետրվարի 7-ին` ժամը 20.45-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ փետրվարի 6-ի ժամը 10-ից փետրվարի 7-ի ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Շիրակացու փողոցի իրենց շենքի մոտ կայանված «Մերսեդեսը»:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարզվել է, որ գողությունը կատարել է Թալինի 39-ամյա բնակիչը և ինքնությունը դեռևս չպարզված անձի էվակուատորով տեղափոխել Թալին, որտեղ արդեն մեքենան վաճառել է 43-ամյա համաքաղաքացուն, որն էլ այնուհետև վաճառել է Թաթուլ գյուղի 42-ամյա բնակչին։
«Մերսեդեսը» հայտնաբերվել և առգրավվել է:
Թալինցի 39-ամյա և 43-ամյա տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Քրեական վարույթը շարունակվում է:
ՀՀ–ում նոր վարույթ է ներդրվել. առաջին անգամ ոչ ծանր հանցանք կատարողները կտուգանվեն