ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Այսպես կոչված Վեյմարի եռանկյունու մասնակից երկրների` Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են «արտաքին միջամտության» և «ապատեղեկատվության» դեմ համատեղ նախաձեռնության մեկնարկի մասին, այն ներառում է նաև Ռուսաստանի գործողությունների մասին պնդումները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք Վեյմարի ձևաչափով ազդարարման մեխանիզմ ենք նախաձեռնում և պատասխան գործողությունների համակարգ` արտաքին միջամտության հրապարակային դատապարտման համար։ Մեր նպատակն է բացահայտել, դատապարտել և հանրության ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա»,-հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ստեֆան Սեժուրնեն մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական YouTube- ալիքով:
Սեժուրնեն հիշատակել է նաև Եվրամիությունում 193 «քնած պորտալների» հայտնաբերման մասին, որոնք գործի են դրվել այդ երեք երկրներում ռուսամետ կոնտենտի տարածման համար:
Նա մտահոգություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ:
Նա մտահոգություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ:
«Հունիսի սկզբին, երբ 400 միլիոն ընտրող իր ընտրությունն է կատարելու, Ռուսաստանը կփորձի խախտել ժողովրդավարական որոշում կայացնելու այդ իրավունքը։ Մենք ձգտում ենք պաշտպանել մեր քաղաքացիներին տեղեկատվական մանիպուլյացիաներից»։
Ընդ որում, մեղադրանքի մանրամասներ և ապացույցներ չեն ներկայացվել։