Եվգենի Պետրոսյանը Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է

Հիմա արտիստը գտնվում է հիվանդանոցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հումորիստ և հեռուստահաղորդավար, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է նախաբազկի տեղաշարժով կոտրվածք ախտորոշումով։
Ինչպես հայտնում է Mash տելեգրամ ալիքը, Պետրոսյանն ընկել է կիրակի կեսօրին Մոսկվայի կենտրոնում՝ Լեսնայա փողոցում զբոսանքի ժամանակ:
«Ես ողջ–առողջ եմ». Եվգենի Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Եվգենի Վահանովիչի համար շտապօգնություն են կանչել, այժմ նա գտնվում է հիվանդանոցում։