Երևանում թիվ 20 երթուղու ավտոբուսում հրդեհ է բռնկվել

Ավտոբուսում եղած 20 ուղևորներից 2–ի ինքնազգացողությունը վատացել է։ Նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Երևանում թիվ 20 երթուղու ավտոբուսում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր ժամը 16։20-ի սահմաներում Մյասնիկյան պողոտայում ծառայություն իրականացնող երկու պարեկներ նկատել են, որ ավտոբուսից ծուխ է դուրս գալիս։
Պարեկները կրակմարիչով կարողացել են մարել ավտոբուսի շարժիչի հատվածում առաջացած կրակը: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Շտապօգնության բժիշկները տեղում 2 քաղաքացու առաջին բուժօգնություն են ցուցաբերել, որոնցից մեկին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նշվում է, որ ավտոբուսում 20-ից ավելի ուղևոր է եղել։