ԵԱՏՄ տնտեսական ներուժը պետք է ընդլայնել. ՀՀ նախագահն ընդունել է ԵՏՀ կոլեգիայի նախագահին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին
Կողմերն անդրադարձել են մի շարք ոլորտներում համագործակցության խթանման կարևորությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ԵԱՏՄ տնտեսական ներուժի իրականացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր է քննարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևիհետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Մտքեր են փոխանակվել միության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների և համաձայնագրերի լիարժեք կյանքի կոչման հնարավորությունների մասին»,– ասված է հաղորդագրությունում:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են էներգետիկ անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, միության անդամ երկրների միջև առևտրաշրջանառության, հաղորդակցության ուղիների անխոչընդոտ գործունեության և այլ ոլորտներում համագործակցության խթանման կարևորությանը:
Վահագն Խաչատուրյան
Երկուստեք շեշտվել է միության անդամ երկրների միջև տնտեսական կապերի համաչափ զարգացման, ինչպես նաև գործարար շրջանակների միջև առկա շփումների խորացման ու նոր կապերի հաստատման ուղղությամբ քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը:
Երկուստեք շեշտվել է միության անդամ երկրների միջև տնտեսական կապերի համաչափ զարգացման, ինչպես նաև գործարար շրջանակների միջև առկա շփումների խորացման ու նոր կապերի հաստատման ուղղությամբ քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը:
Բակիտժան Սագինտաև
ԵԱՏՄ–ում աշխատանքային ռեսուրսների պահուստը 3.2 մլն մարդ է գնահատվում. Ջապարկուլով