Աննախադեպ արդյունք. կարատեիստ Գոռ Ներսիսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Կարատեիստ Գոռ Ներսիսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կարատեի Եվրոպայի առաջնության հաղթող է ունեցել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Թբիլիսիում անցկացված պատանիների, երիտասարդների և Մ21 տարեկանների Եվրոպայի 51-րդ առաջնությունում5
Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ-ն:
Հին աշխարհամասի առաջնության Մ21 տարեկանների պայքարում -84 կգ քաշային Գոռ Ներսիսյանը 5 հաղթական մենամարտ անցկացնելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ արդեն առավելության է հասել մակեդոնացի Վիտոմիր Տրաջկովսկու նկատմամբ:
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի հաղորդմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կարատեի Եվրոպայի առաջնության հաղթող է ունեցել:
Թբիլիսիում հաջողություններ են գրանցել նաև հայ մրցավարները:
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր մրցավար Արտյոմ Վասիլյանը և մրցավար Էդգար Մինասյանը, հանձնելով որակավորման քննությունը, ստացել են EKF Referee B միջազգային մրցավարական բարձր որակավորում:
Գոռ Ներսիսյանն ու Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը
Էդգար Մինասյան