«Մոնա Լիզայի» համաշխարհային համբավի գաղտնիքը. առեղծվածային ժպի՞տ, թե՞ հայրենասիրական առևանգում

Sputnik
Երբեւէ փորձե՞լ եք անկեղծորեն պատասխանել աշխարհի երեւի թե ամենաբարդ հարցերից մեկին, որն այսպես է հնչում. «Ենթադրենք, թե դուք գտնվում եք փարիզյան Լուվրում, որտեղ ցուցադրվում է Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը՝ «Մոնա Լիզան»։ Հանկարծ հրդեհ է բռնկվում, եւ դուք տեսնում եք դահլիճի անկյունում հուսահատ մլավող կատվին։ Ժամանակ չկա՝ կարող եք փրկել կա′մ «Մոնա Լիզային», կա′մ կատվին։ Ո՞ւմ կփրկեիք։ Մինչ գլուխ եք կորցնում պատասխան որոնելիս, ասեմ, որ իմ հանդիպած ամենահետաքրքիր պատասխաններից մեկը սա է եղել. «Եթե իմ կատուն լիներ, իհարկե, կփրկեի Մոնա Լիզային… Որովհետեւ հենց այդպես եմ անվանել փիսիկիս»։