ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Իրանի Ռաշտ քաղաքում ավարտվել է «20th Caspian Sea International Chess Festival» շախմատի միջազգային մրցաշարը, որում Ռադիկ Աբրահամյանը դարձել է B խմբի հաղթող։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Ռադիկը 11 հնարավորից վաստակել է 10 միավոր: Նա 176 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, մրցաշարի A խմբում գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը: