ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Իրանի ազգային տոնի առթիվ

ՀՀ ԱԳՆ-ից Իրանի գործընկերներին և բարեկամ ժողովրդին մաղթում են խաղաղություն և բարգավաճում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի ազգային տոնի առթիվ։ Համապատասխան գրառումն արվել է ԱԳՆ-ի X-ի էջում։
«Ջերմ շնորհավորում ենք հարևան և ուժեղ գործընկեր Իրանին՝ Ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության 45-րդ տարեդարձի կապակցությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳՆ-ն Իրանի գործընկերներին և բարեկամ ժողովրդին մաղթել է խաղաղություն և բարգավաճում։
Նշենք, որ այսօր ավելի վաղ շնորհավորական ուղերձներ էին հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։