ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Այսօր Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Բուսաբանական այգու մոտ բախվել են 35 համարի MAN ավտոբուսն ու Opel մակնիշի մեքենան, որի հետևանքով կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այսօր՝ ժամը 08:52-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1989 թ.) և թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Ա. Հ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոբուսի ուղևորներից մեկի հետ տեղափոխվել է բժշկական կենտրոն: