ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ԵԱՏՄ–ում աշխատանքային ռեսուրսների պահուստը 3.2 մլն մարդ է գնահատվում։ Այս մասին «ՄԻՐ» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Ասկար Ջապարկուլովը։
Նա նշել է, որ հետագա տնտեսական աճի համար անհրաժեշտ է բարձրացնել աշխատուժի որակավորումը, ինչը ԵԱՏՄ տնտեսությունների համար մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա։
Ջապարկուլովը հիշեցրել է, որ 2017 թվականին ԵԱՏՄ–ում աշխատուժի պահուստը կազմումէ ր 5.4 մլն մարդ, նախորդ տարվա երրորդ եռամսյակի վերջում այն կրճատվեց մինչև 3.2 մլն։
Նրա խոսքով` 2023 թվականին ԵԱՏՄ–ի ՀՆԱ–ն աճել է 3.7 տոկոսով, ինչն ավելի բարձր է միջին համաշխարհային ցուցանիշներից։
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտուրը երկու տարվա ընթացքում ավելացել է ավելի քան 20%–ով։
ԵՏՀ կանխատեսումների համաջայն` տնտեսական աճի այս տեմպը կշարունակվի։