ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Դաղստանի Կազբեկովսկի շրջանի Դիլիմ գյուղի սրճարանում ավելի քան 40 մարդ է թունավորվել։ Այս մասին հայտնում է շրջանի վարչակազմի Telegram ալիքը։
Ենթադրվում է, որ պատճառը եղել է բուրգերների և մինի-պիցցաների օգտագործումը, որոնք պատրաստված են եղել անորակ տնական մայոնեզով, հում ձվով և արևածաղկի ձեթով:
Այսօր՝ ժամը 9:00-ի դրությամբ, կենտրոնական տարածքային հիվանդանոցում սուր գաստրոէնտերիտ ախտորոշմամբ 20 մարդ էր բուժում ստանում։ Եվս 19 մարդ բուժվում է ամբուլատոր պայմաններում։ 41 հիվանդներից 29-ը երեխաներ են, գրում է «Կոմերսանտը»։
Իշխանությունները դիտարկում են նաև ջրից թունավորման վարկածը։ Ներկայումս Մախաչկալայում հետազոտության համար ջրի նմուշներ են վերցվել։
Նման թունավորման դեպք է գրանցվել Պրիմորսկի երկրամասի Դալներեչենսկ քաղաքում։ Փետրվարի 11-ին մարզային դատախազությունը Telegram ալիքով հայտնել է, որ Դալներեչենսկի կենտրոնական քաղաքային հիվանդանոց են դիմել տեղի 22 բնակիչներ՝ սուր թունավորման նշաններով։ Իրավիճակին ծանոթ աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 21 մարդ։