Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ավտոմեքենաների համար

Ճանապարհ
Ճանապարհները մաքրվում են, մշակվում աղ-ավազով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակների տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը՝ ներկայացնելով ժամը 10։00-ի տվյալները։
«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են»,- ասված է հաղորդագրությունում։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը տրվել է