Մեկ շաբաթում ավելի քան 35 ուկրաինացի զինծառայող է գերի հանձնվել. ՌԴ ՊՆ

Գերի հանձնված զինծառայողներ. արխիվային լուսանկար
Գերատեսչությունը հայտնել է, թե ուկրաինական կողմը որքան ռազմական տեխնիկա է կորցրել հատուկ գործողության մեկնարկից ի վեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Շաբաթվա ընթացքում ավելի քան 35 ուկրաինացի զինծառայող է գերի հանձնվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունից հստակեցրել են, որ նշված ժամանակահատվածում 36 զինծառայող է գերի հանձնվել ռուսական զորքերին։
Ըստ ՊՆ–ի` ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 570 ինքնաթիռ, 265 ուղղաթիռ, 12 166 անօդաչու սարք, 464 զենիթահրթիռային համալիր, 14 956 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, ինչպես նաև 18 419 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել