Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայր է մեկնել 12 մարտական հաշվարկ

Այրվում է 6000 քառակուսի մետր տարածք, տուժածների մասին տեղեկություններ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղիում գտնվող պահեստային տարածքում։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ տեղում 12 մարտական հաշվարկ է աշխատում։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջները
Նախնական տվյալներով՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալները՝ փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Գևորգյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանը։
«Ոսկու աշխարհը» կշարունակի աշխատել. թերությունների մեծ մասը վերացրել են