ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա «Եվրատեսիլ-2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 9-ին։
Վիճակահանությունը կայացել է Շվեդիայի Մալմյո քաղաքում, որտեղ կանցկացվի նաև մրցույթը:
Հայաստանի ներկայացուցչի հետ երկրորդ կիսաեզրափակիչում հանդես կգան Վրաստանի, Հունաստանի, Էստոնիայի, Դանիայի, Չեխիայի, Բելգիայի, Ավստրիայի, Ալբանիայի, Շվեյցարիայի, Սան Մարինոյի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Մալթայի, Լատվիայի, Իսրայելի ներկայացուցիչները:
Նշենք, որ մրցույթը կանցկացվի մայիսի 7-11-ը, բայց դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Հայաստանը։
Հիշեցնենք` «Եվրատեսի-2023»–ում Հայաստանի պատվիրակը Բրյունետն էր, որը ներկայացել էր «Future lover» երգով։ 122 միավորով նա զբաղեցրեց 14–րդ տեղը։ Մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեդիան ներկայացնող երգչուհի Լորենը։