Դիվանագետների առաջնահերթությունը ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում կապերի ամրապնդումն է․ Պուտին

Ռուսաստանի նախագահը ՌԴ ԱԳՆ աշխատակիցներին և վետերաններին շնորհավորել է մասնագիտական տոնի կապակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության զարգացումը և ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի ու ԲՐԻԿՍ-ի շրջանակներում կապերի ամրապնդումը մնում է անփոփոխ առաջնահերթություն ռուս դիվանագետների համար։ Այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դիվանագետի օրվա կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում։ ՌԴ առաջնորդի շնորհավորանքը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:
Հայաստանը ԵԱՏՄ-ն դիտարկում է որպես տնտեսական, այլ ոչ թե աշխարհաքաղաքական կառույց․ Փաշինյան
Պուտինի խոսքով՝ հատուկ ուշադրություն է պահանջում ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության և ԲՐԻԿՍ-ի ընդլայնման հետ կապված խնդիրների և պարտականությունների որակյալ կատարումը:
Դիվանագետի օրը Ռուսաստանի Դաշնությունում մասնագիտական տոն է, որն ամեն տարի նշվում է փետրվարի 10-ին:
ԱՊՀ-ի ամրապնդում, միջազգային հեղինակության բարձրացում. ՌԴ-ն ստանձնեց նախագահությունը