Մասիսի քաղաքապետարանի համար բռնագաղթած արցախցիների ճակատագիրը դարձել է ամենօրյա օրակարգ․ քաղաքը ապրում է նրանց խնդիրներով ամեն օր:
Քաղաքի գլխավոր հրապարակում, եկեղեցու դիմացի պուրակում հաճախ է լսվում արցախյան բառբառը: «Մենք» հաղորդաշարի հեղինակ, վավերագրող Աշոտ Գևորգյանը զրուցել է նաև Մասիսի արցախցիների հետ։