«Ոսկու աշխարհը» կշարունակի աշխատել. թերությունների մեծ մասը վերացրել են

Հակահրդեհային ցանցն աշխատում է, ծխի քարշակների խողովակներ են տեղադրվել, հակահրդեհային ներքին ջրագիծն է վերանորոգվել և այլն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik․ Երևանի «Ոսկու աշխարհ»-ում արձանագրված խախտումների մեծ մասը վերացված է, առևտրի կենտրոնը կվերաբացվի։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հրապարակել է Առաջին ալիքի «Լուրեր»-ի անդրադարձը տեսչական մարմնի անցկացրած ստուգմանը։
Նշենք, որ 2024թ․ հունվարի 23-ին ընկերության գործունեությունը Տեսչական մարմնի որոշմամբ դադարեցվել էր՝ հայտնաբերված և արձանագրված խախտումների հիմքով։ Տեսչական մարմինը լրացուցիչ ստուգում էր, թե գործունեության դադարեցման որոշումից հետո որքանով են կատարվել նախկինում տրված կարգադրագրերի պահանջները։
«Ոսկու աշխարհ»-ի սփականատերը դիմել է ՔՏՀԱ տեսչություն՝ վերստուգման խնդրանքով․ Ելենա Զոհրաբյան
Ստուգումների արդյունքում պարզվեց, որ նախկինում արձանագրված խախտումների մեծ մասն արդեն վերացված է՝ հակահրդեհային ցանցն աշխատում է, ծխի քարշակների խողովակներ են տեղադրվել, հակահրդեհային ներքին ջրագիծն է վերանորոգվել և այլն։
Տնտեսվարողի դիմումի հիման վրա արված ուսումնասիրություններից հետո ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընկերության գործունեությունը թույլատրելու որոշում է կայացվել: