Որոշ նոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակներում շտկումներ են արվել. ԿԳՄՍՆ

Շտկումները կատարվել են` հիմք ընդունելով դասագրքերի բովանդակության և կազմարարության վերաբերյալ հանրության արձագանքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծված որոշ դասագրքերի հեղինակներին հանձնարարել է դասագրքերում առկա վրիպակների, անհամապատասխանությունների վերաբերյալ կազմել ներդիրներ և պարզաբանումներ: Դասագրքերի էլեկտրոնային տարբերակներում իրականացրել է QR կոդերի շտկում: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նշվում է, որ «Մարի հրատարակչություն» ՍՊԸ-ի հրատարակած 5-րդ դասարանի «Անգլերեն» առարկայի դասագրքում և «Անտարես» ՍՊԸ-ի հրատարակած 5-րդ դասարանի «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», 7-րդ դասարանի «Գրականություն», «Կենսաբանություն» առարկաների դասագրքերի հեղինակների կողմից ներկայացվել է տեղեկատվություն դասագրքերում առկա վրիպակների, անճշտությունների և բացթողումների վերաբերյալ:
Խոտանե՛լ 7–րդ դասարանի հայոց պատմության դասագիրքը. ԿԳՄՍՆ–ի մոտ բողոքի ակցիա է
Դրանք նախարարությունում քննարկվել են և ներկայացվել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ՝ ըստ անհրաժեշտության ներդիր ստեղծելու և դրանք դասագրքերին կից ներառելու նպատակով: Զուգահեռաբար վերոնշյալ դասագրքերի էլեկտրոնային տարբերակները շտկվել են հեղինակների կողմից և տեղադրվել ԿՏԱԿ-ի և Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի կայքերում:
«Աստղիկ գրատուն» ՍՊԸ-ն իր տպագրած 2-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը», 5-րդ դասարանի «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Բնություն», 7-րդ դասարանի «Հայոց լեզու», «Երկրաչափություն», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաների դասագրքերի էլեկտրոնային տարբերակներում իրականացրել է QR կոդերի շտկում:
Հայոց պատմության աղմկահարույց դասագրքում 46 շտկում կարվի