Սառած ջրվեժ ու ձյան մեջ «քայլող» արձան. սպիտակի մեջ թաթախված Ջերմուկը

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը օրերս զբոսանք է կատարել Ջերմուկում ու վերադարձել գեղեցիկ ֆոտոշարքով։
Sputnik
Այս տարի Ջերմուկում ձյան տեսքով տեղումներն այնքան առատ էին, որ հանրապետությունում ամենաբարձր ձնաշերտը հենց այս հատվածում էր՝ 95 սմ։
Թեպետ հիմա տուրիստական պասիվ շրջանն է, բայց քաղաքում բազմաթիվ զբոսաշրջիկներ կան։ Ձմռան այս շրջանում նրանց հմայել ու Ջերմուկ են բերել ոչ միայն քաղաքի առողջարանային հնարավորությունները, այլև առատ ձյունը։
1 / 20

Ջերմուկի փողոցները հնարավորինս մաքրվել են ավտոմեքենաների երթևեկության համար

2 / 20

Ձմեռային տեսարան

3 / 20

Սեդա տատն իր պատրաստած պահածոներն է վաճառում «Գալերիայի» հարևանությամբ

4 / 20

Sputnik Արմենիայի թղթակիցը զբոսնում է ձնաշերտերի միջով

5 / 20

Գովազդային վահանակի մի մասը մնացել է ձյան հաստ շերտի տակ

6 / 20

Ստվերներ ու ոտնահետքեր ձյան վրա

7 / 20

Մայթերը մասամբ մաքրվել են, որ բնակիչներն ու հյուրերը կարողանան զբոսնել

8 / 20

Ձմեռային տեսարան

9 / 20

Շնիկը ձմեռային Ջերմուկում

10 / 20

Իսրայել Օրու արձանի պատվանդանը մնացել է ձյան տակ

11 / 20

Ջերմուկի շրջակա ժայռերը

12 / 20

Ջրվեժ տանող ճանապարհին ժայռերից կախված սառցաբեկորներ

13 / 20

Ջրվեժ տանող ճանապարհին ժայռերից կախված սառցաբեկորներ

14 / 20

«Ջրահարսի վարսեր» ջրվեժը ձմռանը

15 / 20

Հանքային ջրեր տեղափոխող մեքենա

16 / 20

Քաղաքն այս տարի նոր լուսավորություն ունի, լուսավորվել են ոչ միայն փողոցները, այլև շրջակա ժայռերը

17 / 20

Քաղաքի գիշերային փողոցները

18 / 20

Շնիկը գիշերային Ջերմուկում

19 / 20

Զբոսաշրջիկը զբոսնում է բարձր ձնաշերտերի արանքով

20 / 20

Ձմեռային Ջերմուկի հրաշքը

Ինչպե՞ս և ովքե՞ր են վերականգնում պեղումների ժամանակ գտնված հազարամյա իրերը