ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայտնի ռուս դերասան և երաժիշտ Միխայիլ Բոյարսկին սրտի վիրահատություն է տարել։ Այս մասին հայտնում է «Mash на Мойке» Telegram ալիքը։
Վիրահատությունն արվել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան հիվանդանոցում։ Վիրաբուժական միջամտությունը պլանավորված էր, և այն բարեհաջող է անցել։ Բոյարսկին բուժհաստատությունում 3 օր է մնացել, այժմ տանն է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրան հոսպիտալացրել են։ Նշվում էր, որ արտիստը հիվանդանոց է գնացել պլանային կորոնարոգրաֆիայի, ապա նաև ստենտավորման համար։
Բոյարսկին վերջին ամիսներին մի քանի անգամ հայտնվել է հիվանդանոցում։ Նոր տարուց առաջ նա Սանկտ Պետերբուրգի բուժհաստատություններից մեկում էր, որտեղ նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին հայտնաբերվել, իսկ նոյեմբերին նա սրտի կաթված էր տարել։