Միասնական տոմսային համակարգի հարցը օրակարգից հանվել է նոր քննարկման համար. փոխքաղաքապետ

Ավտոբուսներ
Երևանի առաջիկա ավագանու նիստը տեղի կունենա փետրվարի 13–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Միասնական տոմսային համակարգի հարցը Երևանի ավագանու նիստի առաջիկա օրակարգից հանվել է ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրացուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել հենց քաղաքապետարանի ներսում, ինչով պայմանավորված` խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել ավագանու առաջիկա նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»,– գրել է Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ Երևանի ավագանու առաջիկա նիստը տեղի կունենա փետրվարի 13–ին։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը նախատեսում է միասնական տոմսային համակարգ ներդնել և վերանայել տրանսպորտի ուղեվարձի գնային քաղաքականությունը, ինչը բուռն քննարկման թեմա է դարձել։