ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Լոռու մարզի Գարգառ-Գյուլագարակ ավտոճանապարհին այսօր առավոտյան ավտոմեքենան բախվել է ծառին ու այրվել։ Կա զոհ։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 08:25-ի սահմաններում։
«Մինչ հրշեջների ժամանումը, վարորդին և 1 կին ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ ՆԳՆ ՓԾ աշխատակիցները»,– նշված է կայքում։
Վարորդին շտապ բուժօգնության ծառայությունը տեղափոխել է Ստեփանավանի բժշկական կենտրոն, իսկ ուղևորուհին տեղում մահացել է:
Կայքի տեղեկություններով՝ վարորդը Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Ալբերտ Գ.-ն է, իսկ մահացածը Լոռու մարզի բնակիչ 52-ամյա Ռոզա Խ.-ն է։