«Ջրաշխարհի» տարածքում գիշերը հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան

Հրդեհ «Ջրաշխարհի» տարածքում
Այրվել են պահեստային հատվածի փայտե տանիքը և պլաստմասե դետալներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Ջրաշխարհի» տարածքում այս գիշեր հրդեհ է բռնկվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է փետրվարի 9-ին, ժամը 02։29-ին։ Հայտնել են, որ Մյասնիկյան պողոտայում գործող սպորտային համալիրի տարածքում փայտե կառուցատարրեր են այրվում։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպորտային համալիրի պահեստային տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։54-ին, մարվել՝ 04։43-ին։ Այրվել են պահեստային հատվածի փայտե տանիքը (մոտ 100 քմ) և պլաստմասե դետալներ։