ՀՀ–ից 10 դիմորդ կկարողանա սովորել ՌԴ նավթի և գազի պետական համալասարանում

Դիմորդները կընտրվեն հարցազրույցի և համապատասխան թեստի արդյունքներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանից 10 դիմորդ կկարողանա սովորել ՌԴ նավթի և գազի Ի. Մ. Գուբկինի անվան պետական համալասարանում։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՌԴ նավթի և գազի Ի. Մ. Գուբկինի անվան պետական համալսարանի հետ համաձայնությունը ձեռք է բերվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ–գլխավոր տնօրեն Ա. Ռ. Հակոբյանի անմիջական միջնորդությամբ և Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») ակտիվ աջակցությամբ։
«Գազպրոմ Արմենիա» ընկերության կադրային քաղաքականության շրջանակում բուհի բակալավրիատում ուսումնառություն կարող է ստանա 10 դիմորդ: Կրթական ծրագրին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան, ռուսերեն լեզվի առնվազն B1 մակարդակ ունեցող անձինք»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դիմորդները կընտրվեն հարցազրույցի և համապատասխան թեստի արդյունքներով: