ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի բնակարանաշինության նախարար է նշանակվել ազգությամբ հայ Գիյոմ Կասպարյանը։ Այս մասին հայտնում է Le Figaro–ն։
Նշենք, որ հունվարի 9–ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կառավարության նախկին ղեկավար Էլիզաբեթ Բորնի հրաժարականից հետո վարչապետ է նշանակել 34-ամյա Գաբրիել Ատալին:
Նա Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետն է, մինչ այս նշանակումը նա ղեկավարում էր կրթության նախարարությունը։