Երևանում գործող քարի հանքում էքսկավատորավարը տղամարդու դի է հայտնաբերել

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Երևանի Դավիթ Բեկի փողոցում գործող քարի հանքում աշխատանքներ կատարող էքսկավատորի վարորդը դի է հայտնաբերել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության էրեբունու բաժնում դեպքի մասին ահազանգ է ստացվել այսօր` ժամը 16:00-ի սահմաններում։
Դին դուրս բերելու համար դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
«Փրկարարները անանցանելի ու դժվար վայրից դին դուրս են բերել և մոտեցրել դիատարին»,–գրում է կայքը։
Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 55-ամյա Հայկ Ո.-ն է:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Երևանում տղամարդու դի է հայտնաբերվել չշահագործվող մեքենայի բեռնախցիկում