Բայդենը պատասխանել է իր հիշողության մասին քննադատությանը և Նեթանյահուին այլ անունով դիմել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը. Արխիվային լուսանկար
Լրագորղները անդրադարձել են ԱՄՆ նախագահի` տարիքի հետևանքով թուլացող հիշողության հետ կապված մտավախություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատասխանել է տարիքի հետ կապված թուլացող հիշողության մասին քննադատություններին` հայտարարելով, որ իր հիշողության հետ կապված խնդիր չկա։ Այդ խոսքերից անմիջապես հետո, նա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին այլ անունով է դիմել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Իր ելույթի առաջին մասը նա նվիրել է հատուկ դատախազ Ռոբերտ Հերի զեկույցին` փոխնախագահ եղած ժամանակ գաղտնի փաստաթղթերով Բայդենի ոչ պատշաճ վերաբերմունքի գործով։
Դրանից անմիջապես հետո ԱՄՆ նախագահը համաձայնել է պատասխանել լրագրողների մի շարք հարցերի, որոնց մի մասն առնչվում էր տարիքի հետ կապված իր հիշողության թուլացմանը։
«Իմ հիշողությունը նորմալ է»,– մի քանի անգամ էմոցիոնալ ձևով ընդգծել է Բայդենը։
Անմիջապես այդ խոսքերից հետո, անդրադառնալով Գազայի հատվածում շարունակվող հակամարտության խնդրին, ԱՄՆ առաջնորդը կրկին սխալվել է՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին անվանելով օտար անունով և նրան վերագրելով բոլորովին այլ երկրի ղեկավարի պաշտոն:
«Ինչպես հայտնի է` ի սկզբանե Մեքսիկայի նախագահ Սիսին (Բայդենն ամենայն հավանականությամբ Իսրայելի վարչապետ Նեթանյահուին. խմբ.) չէր ցանկանում բացել անցակետերը, որպեսզի բաց թողնի մարդասիրական օգնությունը։ Ես դարձա այն մարդը, ով նրան համոզեց անել դա։ Ես համոզեցի Բիբին (Բենիամին Նեթանյահուին. խմբ.) բացել անցակետերն իսրայելական հատվածից։ Ես շատ հստակ պնդել եմ, որպեսզի Իսրայելը հումանիտար օգնությունը թույլ տա մտցնել Գազայի հատված»,– նշել է Բայդենը։
Վերջին օրերին ԱՄՆ նախագահի հիշողոթյան խնդիրները շատ ավելի սուր են արտահայտվում. նա 3 անգամ պատմություններ է պատմել, որոնցում պետությունների գործող ղեկավարների փոխարեն սխալմամբ հիշատակել է նրանց արդեն մահացած նախորդներին։