Ինչու են կրճատվում Մեղրիի և Վարդինիս կառույցները․ պարզաբանում է Փաշինյանը

Sputnik
Նիկոլ Փաշինյանը ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում անդրադարձել է կառուցվածքային բարեփոխումներին։
Տարածքային անձնագրային ծառայությունները վերածվելու են Ծառայության տարածքային ստորաբաժանումների, որտեղ մատուցվելու են ոչ միայն անձնագրային, այլ նաև կացության կարգավիճակների, քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընդունում, ապաստանի հայցերի ընդունում և այլն։
Այս համատեքստում Փաշինյանն՝ ըստ ներկայացված քարտեզի, անդրադարձել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումների օպտիմալացմանը և բացատրել, թե ինչու՞ են կրճատվում Մեղրիի և Վարդենիսի պետական կառույցները։