Եթե դպրոցներում փառքի անկյունները վերացնելու հրահանգ կա, ուրեմն ապականում են բոլոր արժեքները. Սեյրան Օհանյան

Sputnik
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին Ազգային Ժողովի ճեպարզույցում հարցրել են Կրթության նախարարության աղմկահարույց հրահանգի մասին։ Լուրեր են տարածվում, որ նախարարությունը հանձնարարություն է ուղարկվել դպրոցների տնօրեններին` կրթօջախներից հեռացնել Արցախյան պատերազմում զոհված հերոսների Փառքի անկյունները։
Ասում են նաև, որ շրջաբերականում հանձնարարվել է դա անել հնարավորինս անաղմուկ։ Սեյրան Օհանյանը պատասխանել է, որ Եթե դպրոցներում փառքի անկյունները վերացնելու հրահանգ կա, ուրեմն ապականում են բոլոր արժեքները։ Հայաստան ծմբակցության ղեկավարը պատասխանել է նաև հարցին, թե պատաստվում են արդյոք միանալ «ՀայաՔվե»-ի նոր նախաձեռնությանն ու պայքարել Սահմանադրությունը փոխելու դեմ։