Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ բացահայտեց խաղաղության պայմանագրի մի ձևակորպում` անդարադառնալով պնդումներին, որ Նոր Սահմանադրության ընդունումը թուրքական պահանջ է և նախապայման` խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։
Նա ասաց, որ Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար, հետևաբար, Փաշինյանի խոսքով` խնդիրն այստեղ բացարձակապես խաղաղության պայմանագրի մասին չէ։
Այսինքն, ըստ Փաշինյանի` Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում կա Հայաստանի և Արցախի վերամիավորման, ինքնորոշման իրավունքի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն աջակցելուն, չի կարող դառնալ խաղաղության պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմք։ Այդպես է, թե` ոչ. Sputnik Արմենիան խնդրել է մեկնաբանել սահմանդրագետ Վարդան Պողոսյանին։