Հարկային փոփոխության հետևանքով փաստաբանական ծառայությունները կրկնակի կթանկանան. փաստաբան

Կառավարությունը փոփոխություն է նախապատրաստում հարկային օրենսգրքում, ըստ որի` փաստաբանների հարկային բեռն առնվազն կրկնապատվում է:
Sputnik
Փաստաբաններն ահազանգում են, որ նախագիծն ընդունվելու դեպքում ստիպված են լինելու իրենց մատուցած ծառայությունները թանկացնել առնվազն կրկնակի։
Բացի այդ, փաստաբանները հնարավորություն չեն ունենա նաև մատուցելու անվճար ծառայություններ։ Թեմայի Sputnik Արմենիան զրուցել է փաստաբան Արամազդ Կիվիրյանի հետ։