ՀՀ-ն չի կարողանա հայց ներկայացնել ՄՔԴ` Արցախում Բաքվի հանցագործությունների համար. իրավաբան

Հաագայում՝ Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցավ Հայաստանի անդամակցության պաշտոնական արարողությունը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղադրեց Հայաստանի դրոշը։
Sputnik
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնդրությունը Հայաստանը վավեցրեց պատճառաբանությամբ, որ Երևանը այդ դեպքում հնարավորություն կունենա դիմել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հարցը բաձրացնելու համար։ Ու չնայած Ռուսաստանից խիստ բացասական արձագանքներին, ինչպես նաև թերահավությանը, որ չի կարող Հայաստանը մի ձեռքով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանգիր ստորագրել, մյուսով` դատական հայց` ընդդեմ Ադրբեջանի, Հռոմի ստատուտը ստորագրվեց։
Հայաստանը միջազգային քրեական դատարանի 124-րդ լիիրավ անդամն է արդեն 9 օր։ Ինչ կտա Հայաստանին այս անդամակցությունը. Sputnik Արմենիան հարցրել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանին։