Զելենսկու հրամանով Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Սիրսկին

Ավելի վաղ Ուկրայինայի նախագահը հանդիպել էր այդ պաշտոնը զբաղեցնող Վալերի Զալուժնիի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկիին նշանակել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօրվանից Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությանն է անցնում նոր կառավարչական թիմ»,– ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։
Նշվում է, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում փոփոխության մասին համապատասխան հրամանագրեր դեռ չկան:
Վալերի Զալուժնի
Այսօր ավելի վաղ Զելենսկին հանդիպել է այդ պաշտոնում գտնվող Վալերի Զալուժնիի հետ։ Նրանք անդրադարձել են բանակի ղեկավարության թարմացման թեմային, նախագահն առաջարկել է նրան մնալ թիմում։
Վլադիմիր Զելենսկին երկրրի ռազմական ղեկավարության հետ
Զալուժնին հանդիպումից հետո հայտարարել է, որ Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմավարությունը փոխելուն ուղղված նոր մոտեցումներն ու լուծումները։
Զելենսկին Զալուժնիին առաջարկել է պաշտոնաթող լինել և դառնալ իշխանությունների խորհրդականը