ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով»,– հայտնել է նա։
Գուդաուրի–Կոբի հատվածում երթևեկությունն ամբողջությամբ փակվել էր փետրվարի 5-ին, ձնահոսքի վտանգ կար։
Փետրվարի 7-ի դրությամբ բացվել էր միայն ուղևորատար և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։