ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՈւԵՖԱ Ազգերի լիգա 2024/25 թթ մրցաշարին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կմրցի Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականների հետ։ Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի է ունեցել վիճակահանությունը։
Ազգերի լիգայի C լիգայի մեկնարկը տրվելու է այս տարվա հոկտեմբերին, յուրաքանչյուր հավաքական իր խմբում 6 խաղ է անցկացնելու սեփական և մրցակցի հարկի տակ։
Խմբային փուլը ավարտվելու է նոյեմբերի 19-ին։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականները չէին կարող ընդգրկվել միևնույն խմբում: