Սուրեն Պապիկյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

Նախարարը ծանոթացել է ստորաբաժանումների կենցաղ-կացարանային պայմաններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման զորամասերում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նախարարը զորամիավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանի ուղեկցությամբ շրջել է զորամասերում, ծանոթացել ստորաբաժանումների կենցաղ-կացարանային պայմաններին։
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Նա հանդիպել է նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն իրականացնող զինվորներին, հետաքրքրվել նրանց ծառայության ընթացքով։
Անդառնալի պրոցես է. Սուրեն Պապիկյանը` զենք–զինամթերք ձեռք բերելու մասին
Այցի ավարտին Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև զորամասերի սպաներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։