ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ ՆԳՆ–ն Բելառուսից ծառայողական 5 հովվաշուն է նվեր ստացել` Արչին, Նիկոն, Կերին, Բլեիզը և Արման։ Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Նախագծի ընդունման արդյունքում կբարելավվի Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայության վարչության շնավարժության բաժնի գործունեությունը, հնարավորություն կընձեռի համալրել ավելի երիտասարդ և որակական հատկանիշներով օժտված շներով»,– ասված է որոշման մեջ:
Նշվում է, որ ծառայողական շների նվիրատվության մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Բելառուսի ներքին գործերի նախարարության պատվիրակության այցի ժամանակ: