ՀՀ հարկային և մաքսային տեսուչների աշխատավարձը կավելանա

Մաքսատուն
Հավելավճարի 30%–ը կախված կլինի վերապատրաստման դասընթացներից կամ միջազգային հավաստագրերից, մնացած հատվածը՝ աշխատանքի ցուցանիշներից, այդ թվում՝ բիզենսի շրջանում ստվերային շրջանառության բացահայտումից և մաքսատանը սպասարկելու արագությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը հարկային և մաքսային տեսուչների աշխատավարձերի բարձրացման համար կհատկացնի 2 մլրդ 480 մլն դրամ: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Հավելավճարի 30%–ը կտրվի այն աշխատակիցներին, որոնք կունենան միջազգային մասնագիտական հավաստագիր (ACCA, CPTP և այլն): Այդ դեպքում նրանք վերապատրաստման դասընթացներ անցնելու կարիք չեն ունենա։
ՀՀ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը
Հավելավճարի մնացած մասը կախված կլինի աշխատանքի ցուցանիշներից` ներառյալ բիզնեսի ստվերային շրջանառության բացահայտումը, ստուգումների քանակը, ինչպես նաև մաքսատանը տնտեսվարողներին սպասարկելու արագությունը:
Այս հավելավճարների համար նախատեսված բյուջեն կկազմի կոմիտեի` 2024 թ. ամբողջ աշխատավարձային ֆոնդի մոտ 15 տոկոսը։
Կոտայքի նախկին մարզպետի որդու հողամասը վերադարձվել է պետությանը. Աննա Վարդապետյան