Հայաստանի կառավարությունն օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա

Նախորդ հումանիտար օգնությունը փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը հերթական մարդասիրական օգնությունն է փոխանցել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ փոխանցվել է մոտ 10 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ։
Օգնությունը «Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալ» ազգային ռազմաբժշկական կենտրոնին է փոխանցվել Ուկրաինայի հայերի միության միջոցով։
ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին, այն վերջինը կլինի․ Սպիտակ տուն
Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Նատալյա Կալմիկովան, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Համիկ Սայադյանը, Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանն ու միության անդամները, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։
Նշենք, որ նախորդ հումանիտար օգնությունը այս տարվա փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալին։
Հաջորդը տրամադրվելու է Խարկովի հիվանդանոցներից մեկին։