ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը հավանություն է տվել ֆուտբոլում կապույտ քարտի ներդրմանը: Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները:
Նշվում է, որ կապույտ քարտ կստանա այն ֆուտբոլիստը, որը կվիճի մրցավարների հետ կամ մարտավարական խախտումներ կանի։
Կապույտ քարտ ստանալու դեպքում ֆուտբոլիստը 10 րոպեով կհեռացվի խաղադաշտից:
1 կապույտ ու 1 դեղին քարտ ունենալու դեպքում խաղացողը միանգամից կստանա կարմիր քարտ։ Ֆուտբոլիստը խաղը կլքի նաև երկու կապույտ քարտ ունենալու դեպքում։
Նորամուծությունն առաջին հերթին կգործարկվի կանանց և երիտասարդական մրցաշարերում, ինչպես նաև ակումբային առավել ցածր լիգաներում: