Երևանը պատրաստ է աջակցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը

2023թ–ին գնացքների ծառայություններից օգտվել է 7,5 տոկոսով ավելի շատ մարդ, քան 2022 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Երևանի քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը Երևանի տարածքում նախաձեռնված ծրագրերն իրականացնելու գործում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր հանդիպել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հետ ու խոսել առաջիկա ծրագրերի, երկաթուղու խնդիրների ու երկկողմ գործակցության մասին։
Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ իրենց ծրագրերն առաջնահերթորեն միտված են քաղաքացիների համար անվտանգ ու հարմարավետ ուղևորափոխադրում ապահովելուն:
ՀԿԵ–ն սկսել է ավելի շատ ուղևորներ տեղափոխել. տվյալներ
2023թ.–ին ընդհանուր առմամբ ընկերության մերձքաղաքային և միջազգային գնացքների ծառայություններից օգտվել է ավելի քան 538 հազար մարդ, ինչը 7,5 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից: