ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրեց փաստաբան Կարեն Թումանյանին, իսկ ՀՀ վճռաբեկ քաղաքացիական պալատի դատավոր` Արթուր Աթաբեկյանին։
Կարեն Թումանյանին օգտին միաձայն քվեարկեց 69 պատգամավոր։
Թումանյանը 2002 թվականից առ այսօր «Բաց հասարակության ինստիտուտ» օժանդակության հիմնադրամի կողմից ստեղծված «Արդարադատության խմբի» փորձագետ է, 2005 թվականից Փաստաբանների պալատի անդամ է, 2006 թվականից «Թումանյան» փաստաբանական գրասենյակի տնօրենն է, 2016 թվականից «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի Երևանյան բյուրոյի իրավախորհրդատուն է, 2020 թվականից Հայաստանի հանրային հեռուստաընկերության իրավաբանական խորհրդատուն է։
Պատգամավորները միասնական էին նաև Արթուր Աթաբեկյանին ՀՀ վճռաբեկ քաղաքացիական պալատի դատավոր ընտրելու հարցում ընտրեց: Նրա օգտին ևս կողմ քվեարկեց 69 պատգամավոր։
Արթուր Աթաբեկյանը 2012 թ. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է եղել, 2022 թ. նշանակվել է սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով: 2023 թ. ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Ընտրվելով վճռաբեկ քաղաքացիական պալատի դատավոր` Արթուր Աթաբեկյանը կարող է շարունակել զբաղեցնել ԲԴԽ դատավոր անդամի պաշտոնը։